Հրանտ Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից է

Հրանտ Մելքումյանը Զագրեբի մրցաշարի առաջատարներից  է

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել: Այժմ հայ գրոսմայստերն ունի 4 միավոր և 3 առաջատարներից մեկն է: Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:

Մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Այն կեզրափակվի նոյեմբերի 30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում