«Փյունիկ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Երևան»-ին

«Փյունիկ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Երևան»-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրն ավարտվեց «Երևան»-«Փյունիկ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը ոչ ֆուտբոլային՝ 8։2 հաշվով հաղթեց «Երևան»-ին: «Փյունիկ»-ի կազմում 4 անգամ աչի ընկավ Դենիս Մահմուդովը, ինչպես նաև Ալիկ Առաքելյանը, Արմեն Մանուչարյանը, Սերգեյ Շևչուկը և դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը: «Երևան»-ից գոլերը խփեցին Ռամազան Իսաևը և Աբրահամ Պորտուգալյանը:

Այս տուրում հաղթանակ տոնեցին նաև «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում