USD
EUR
RUB

«Փյունիկի» սեփականատիրոջ հայտարարությունը՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Analitika.am: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ֆուտբոլային ակումբների սիրելի ղեկավարներ և սեփականատերեր, ինչպես նաև հայկական ֆուտբոլի սիրահարներ, շուտով կկայանա ՀՖՖ նոր նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությունները: Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը:

Իմ անունից ցանկանում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց թեկնածությունն առաջադրել և նրանց, ովքեր քվեարկելու են դեկտեմբերի 23-ին, որ առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվեն առաջիկա ընտրություններին:

Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռնվել անցկացնելու իրապես ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություն: Իմ խորին համոզմամբ, ո՛չ ՀՖՖ ապագա նախագահը և ոչ էլ նրա հարազատները չպետք է որևէ կապ ունենան Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբներից որևէ մեկի հետ:

Իմ խորին հարգանքը բոլոր ներդրողներին և ակումբների սեփականատերերին, բայց նման նախագահը չի կարող ապահովել իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանք: Այն է՝ վերադարձնել ակումբների վստահությունը ֆեդերացիայի նկատմամբ և ապահովել հայկական ֆուտբոլի զարգացումը:

Ցավոք սրտի, մեր պատմության մեջ արդեն եղել է նման ղեկավարման ցավալի փորձ, ինչը բերեց կործանիչ հետևանքների. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մնացել էր 6 թիմ, որոշներն էլ նախատեսել էին դուրս գալ առաջնությունից:

Ես ժողովի բոլոր մասնակիցներին խնդրում եմ կատարել կշռադատված որոշում, որպեսզի մենք կարողանանք շարժվել առաջ, այլ ոչ թե հետ: Դեռ շատ աշխատանք պետք է կատարել, որպեսզի վերադարձնենք հայկական ֆուտբոլի մակարդակն արժանի դիրքեր:

Հուսով եմ, որ դեկտեմբերի 23-ին մեզ կհաջողվի ընտրել գործադիր կոմիտեի հենց այն անդամներին և ՀՖՖ-ի նախագահին, որոնք կարող են ապահովել օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կառավարում, ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի»:

 

Լրահոս
Բարսելոնան ցանկանում է վարձակալել Օբամեյանգին Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները ՈւԵՖԱ-ն ևս շնորհավորեց Մխիթարյանին Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե Լոռին վերսկսել է մարզումները Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է մրցաշարի հաղթող Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ) Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը Ֆուտզալ. Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին» Ռեալն ամռանը կփորձի վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր
website by Sargssyan