USD
EUR
RUB

Գևորգ Ղազարյանը պատասխանել է Աբրահամ Խաշմանյանին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի այն հայտարարությանը, որ Իտալիայի դեմ չկար ազգային հավաքական, այլ կար պարզապես հավաքական:

«Ուզում եմ, նախևառաջ, ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին, այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա, ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում, 2007 թվականից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել:

Իր խոսքերը ապշելու աստիճան անտրամաբանական են, երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական, այն դեպքում, երբ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմին:

Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու, ընդհանրապես, նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և, առավել ևս, 9-1 հաշվի հետ : Իր ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չէ, այլ ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզչի կամ ֆուտբոլիստի, որ խաղի արդյունքը կապի նրա հետ, թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով՝ չէ:

Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ են եղել մեզ հետ՝ նույն ինքնաթիռում, հյուրանոցում: Ավելի լավ է խոսի, թե ինչու՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ եթե չգիտի, թե ինչու, ավելի լավ է այսքան օր անց գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից՝ այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ:

Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ այս նույն հաաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ այս կազմը կարող է հաջողություններ գրանցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանը:



Լրահոս
Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է մրցաշարի հաղթող Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ) Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը Ֆուտզալ. Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին» Ռեալն ամռանը կփորձի վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր Ադրբեջանցի դարպասապահը չի մասնակցել թիմի մարզմանը` հայ մարզչի գլխավորությամբ Արսեն Հարությունյանը վճռական փուլում է Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությանը կմասնակցնեն նաև հայ մարզիկները Կիպրոս մեկնելուց առաջ Ուրարտուն ստուգողական հանդիպումներ կանցկացնի Երևանում Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ
website by Sargssyan