USD
EUR
RUB

«Նոա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ

 

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի նախագահի առաջիկա ընտրության վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայնքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:

ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։

Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։

Մեր խորին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է»:

Այս օրերին հայտարարությամբ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությանն անդրադարձել էին հայկական մի շարք այլ ակումբներ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ:



Լրահոս
Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը Ֆուտզալ. Հայաստանի ազգային հավաքականը մարզահավաք կանցկացնի Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին» Ռեալն ամռանը կփորձի վաճառել Բեյլին «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր Ադրբեջանցի դարպասապահը չի մասնակցել թիմի մարզմանը` հայ մարզչի գլխավորությամբ Արսեն Հարությունյանը վճռական փուլում է Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությանը կմասնակցնեն նաև հայ մարզիկները Կիպրոս մեկնելուց առաջ Ուրարտուն ստուգողական հանդիպումներ կանցկացնի Երևանում Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի Դաբբուրը` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստ. պաշտոնական Կնախընտրեմ գոլֆ խաղալ, քան կգլխավորեմ ՄՅՈւ-ն կամ Ռեալը. Գվարդիոլա FA Cup. Արսենալը հաղթահարեց Լիդսի արգելքը (տեսանյութ) Լա լիգա․ Հայտնի է դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը Պոգբան հերթական վնասվածքն է ստացել. նա բաց կթողնի մի քանի շաբաթ
website by Sargssyan