«Ուրարտուն» կրեց հերթական պարտությունը

«Ուրարտուն» կրեց հերթական պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ուրարտուն» 65:81 հաշվով պարտություն կրեց Մոսկվայի ՄԳԱՖԿ ակումբից։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց հայկական ակումբի խաղացող Էդիսոն Պարկը, որը վաստակեց 23 միավոր։Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

«Ուրարտուն» անցկացրած 6 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ և կրել 5 պարտություն:

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև Հայաստանի չեմպիոն «Արագածը», բելառուսական «Բորիսֆենը», ղազախական «Բարսի Ատիրաուն» և Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը»: Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում