Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում է

Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակներում կմրցի «Ռոստով»-«Ուրալ» զույգը: Հարոյանը Եկատերինբուրգը («Ուրալ») ներկայացնող ակումբի մեկնարկային կազմում է:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:

Մինչ այս «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 8-րդ հորիզոնականում է և ունի 20 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում