USD
EUR
RUB

Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի Պենզա քաղաքում տեղի ունեցած կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկությունում բազմամարտում և նժույգի թափեր վարժությունում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը գրավել է առաջին տեղը: Օղակների վարժությունում Դավթյանը երկրորդն էր, իսկ զուգափայտում և պտտաձողում՝ երրորդը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բազմամարտում գրավել է 10-րդ տեղը, իսկ օղակների վարժությունում գրանցել է երրորդ արդյունքը:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ այս մրցումները միջազգային ծրագրի մեջ են, բավականին ուժեղ թիմեր են մասնակցում:

«Ես միշտ ասում եմ՝ չենք պահանջում այն, ինչ- որ չեն կարող, իրենց հնարավորությունների սահմաններում պետք է անեն»,- նշեց նա:

Հակոբ Սերոբյանը հույս ունի, որ հաջորդ մրցափուլում Արթուր Ավետիսյանն իրեն ավելի շատ կարդարացնի:

Ասուլիսին ներկա Արթուր Ավետիսյանն ասաց, որ տարին իր համար շատ հաջող էր, իր մարզիչների շնորհիվ է, որ հասել է արդյունքների: Մարզիչը նշեց, որ պետք է աշխատել ու հասնել նպատակի՝ օլիմպիական մեդալի:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ վարկանշային երեք մրցում ունեն՝ Մելբուրնում, Բաքվում, Դոհայում:

«Մենք Մելբուրն չենք գնա: Բնականաբար, Բաքու չենք գնա: Դոհա կգնանք: Մեր շանեսրը և վերջ: Օլիմպիական մեկ մասնակից կունենանք: Դա արդեն պարզ է: Արթուր Դավթյանը ուղեգիր ունի: Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու»,- նշեց Հ. Սերոբյանը:

 

Լրահոս
Չմոռանալով Մեսսիին՝ պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուից․ Մբապե Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է տարվա լավագույն ծանրորդի կոչմանը Մանչեսթեր Յունայթեդը 35 միլիոն եվրո է առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստի համար Հարավային Ամերիկայի հեռանկարային հարձակվողներից մեկը հայտնվեց ԱՊԼ-ում Արսենալը դիմադրեց և չպարտվեց Չելսիին (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վարձակալել Օբամեյանգին Ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները ՈւԵՖԱ-ն ևս շնորհավորեց Մխիթարյանին Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե Լոռին վերսկսել է մարզումները Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի Սամվել Տեր-Սահակյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճանաչվել է մրցաշարի հաղթող Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն Ռեալը ծանր խաղում հաղթեց ու դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ) Դիլիջանը հրաժեշտ է տվել 10 ֆուտբոլիստի Շախմատի առաջանություններ. լավագույնները կմասնակցեն համաշխարհային 44-րդ օլիմպիադային Ռեալը պատրաստ է ամռանը գնել Մբապեին Իտալիայի Գավաթ. Ռոման վստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Յուվենտուսն է (տեսանյութ) «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» Բենզեման ու Յովիչը մեծ հավանականությամբ բաց են թողնելու Սևիլիայի դեմ խաղը Չավին մի օր կգլխավորի Բարսելոնան․ Բարտոմեու Մոուրինյոն 5 խաղից հետո առաջին անգամ հաղթել է «Տոտենհեմի» հետ Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2019 թվականի տարվա թիմը Ավստրիայում օլիմպիական մարզումներին մասնակցում են նաև ձյուդոիստներ Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին Պարտությունից հետո շատ դժվար է, նույնիսկ, հացը կուլ չի գնում․ Կամո Հովհաննիսյան Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ Մադրիդի «Ռեալ»-ը 11-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան «Յուվենտուսը» պատրաստ է ամռանը Դոննարումային առաջարկել 5-ամյա պայմանագիր Կամո Հովհաննիսյանը տեղափոխվել է «Կայրաթի» ֆուտբոլային ակումբ Մխիթարյանը կարող է ճանաչվել «Ռոմայի» լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն վաղը
website by Sargssyan