Էրիկ Վարդանյանը վիրահատվել է

Էրիկ Վարդանյանը վիրահատվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Սոչի»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսելոնայում կայացած վիրահատությունն անցել է նորմալ։ Ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 6 ամսից ոչ շուտ: Ֆուտբոլիստը ծնկահոդի հետ կապված խնդիրներ ուներ:

Վարդանյանն այդ վնասվածքը ստացել էր Եվրո-2020-ի որակավորման փուլի Հունաստանի դեմ Երևանում կայացած խաղի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում