«Շիրակ»-ը մեկնել է արձակուրդ

«Շիրակ»-ը մեկնել է արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբն արձակուրդ է մեկնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը տղաներին հանգստանալու ժամանակ է տվել մինչև հունվարի 7-ը։ Այս ընթացքում ֆուտբոլիստները մարզվելու են անհատական ծրագրերով: Արձակուրդից հետո թիմը կվերադառնա Գյումրի և կսկսի նախապատրաստվել 2019-2020 թթ․ 2-րդ շրջանին:

Հայաստանի առաջնության առաջին շրջանից հետո «Շիրակ»-ը 25 միավորով մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում