Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարի հաղթող:

ՀԱՕԿ հաղորդմամբ, կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ:

Սա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում