Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին

Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին չի միացել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ակումբի մամուլի խոսնակ Դիանա Ղազարյանն ասաց, որ այս պահի դրությամբ նման բան չկա:

Հայկական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Պիզելին առաջարկ է ստացել հայկական երկու ակումբներից, սակայն որոշել է միանալ «Արարատ-Արմենիա»-ին:

Հայաստանի առաջնության ձմեռային դադարին «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն է 27 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում