Գատուզոն կգլխավորի «Նապոլին», աշխատավարձը տարեկան կկազմի 3 միլիոն եվրո

Գատուզոն կգլխավորի «Նապոլին», աշխատավարձը տարեկան կկազմի 3 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոին այսօր նշանակելու են «Նապոլի» գլխավոր մարզչի պաշտոնում, որտեղից Կառլո Անչելոտին հեռացվել է մի քանի ժամ առաջ:

Գատուզոն վեցամսյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ՝ մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակով՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու դեպքում, հայտնում է Sky Sport Italia- ն:

Ըստ Sport Mediaset- ի՝ 41-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի «Նապոլիի» հետ մինչև 2021 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանի ավարտին Գատուզոն կվաստակի 1,5 միլիոն եվրո, իսկ հաջորդին՝ 3 միլիոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում