Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Աշխարհի երկու ամենաթանկարժեք ֆուտբոլիստները խաղում են ֆրանսիական «ՊՍԺ»-ում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կիլիան Մբապեին ու Նեյմարին: 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը հասնում է 225 միլիոն եվրոյի, 27-ամյա բրազիլացու՝ 185:

Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին, ում տրանսֆերային արժեքը հասնում է 180 միլիոն եվրոյի:

Տասնյակում հայտնվել են նաև Էդեն Ազարը, Ռահիմ Սթերլինգը, Մոհամմեդ Սալահը, Հարի Քեյնը, Քևին դե Բրույնեն, Սադյո Մանեն, Անտուան Գրիզմանը:

Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, ապա պորտուգալացին միայն 26-րդն է՝ 86,4 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում