Պատանի ծանրորդների՝ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալները

Պատանի ծանրորդների՝ ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել երկամարտում:

Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (+81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (49 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Մելինա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), իսկ Արա Պողոսյանն (61 կգ) ու Պետրոս Պետրոսյանը (102 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:

Մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Գարիկ Ոսկանյանը (49 կգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ):

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 23 ծանրորդով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում