Ըմբիշները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում

Ըմբիշները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները տարեվերջյան հավաքն են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում:

Ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 32 ըմբիշներ:

Հունահռոմեականների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 27 ըմբիշներ:

Ծաղկաձորում են գտնվում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում