Օբաֆեմի Մարտինս. Մբապեն կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Օբաֆեմի Մարտինս. Մբապեն կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ArmSport.am: Միլանի «Ինտերի» և Նիգերիայի հավաքականի նախկին հարձակվող Օբաֆեմի Մարտինսը իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, հաղորդում է France Football-ը:

«Մբապեն յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա ֆենոմենալ արագություն ունի և ունակ է շրջանցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի:

Ես էլ նրա տարիքում կարող էի «Մազերատիի» նման սլանալ: Կարևոր է ,որ Մբապեն մտածի միայն ֆուտբոլի մասին: Իհարկե, մեծ գումարները գրավիչ են, բայց պետք չէ գայթակղվել դրանցով:

Կարծում եմ ՝ նրա կողքին կան մարդիկ, ովքեր կհետևեն այդ ամենին»,– ասել է Մարտինսը:

Հավելենք, որ Մբապեն Ֆրանսիայի այս առաջնությունում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 9 գոլի հեղինակ:obafemi

Հետևեք մեզ նաև Telegram-ում