Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի թիմը երկու ընկերական հանդիպում կանցկացնի գալիք ամիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով Եվրոպայի ֆուտզալի առաջնության որակավորման առաջին փուլին՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին, մեր թիմը կմրցի Մոլդովայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում