Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Էլգոյբար միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Էլգոյբար միջազգային մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Իսպանիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ավարտվեց Էլգոյբար միջազգային շրջանային մրցաշարը, որին մասնակցում էին 10 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր, 4 միջազգային վարպետ, 1 կանանց միջազգային վարպետ և 1 ՖԻԴԵ-ի վարպետ:

9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստը միանգամից 1.5 միավորով առաջ անցավ 2-5-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում