«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին․ Մխիթարյանը խաղավերջում դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

«Ռոմա»-ն հաղթեց «Ֆիորենտինա»-ին․ Մխիթարյանը խաղավերջում դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport: Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում կայացավ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը։ Ինչպես հայտնում է Armsport-ը, հաշիվը բացվեց 19-րդ րոպեին։ «Գայլերին» առաջ մղեց Էդին Ջեկոն։ Երկու րոպե անց Ալեքսանդր Կոլարովը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-2 հաշվով. տանտերերի կազմում 34-րդ րոպեին աչքի էր ընկել Միլան Բադելը։

73-րդ րոպեին Լորենսո Պելեգրինին մեծացրեց «Ռոմայի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-1։ 76-րդ րոպեին դաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինելով Դիեգո Պերոտիին։ 88-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոն ձևակերպեց վերջնական հաշիվը։ «Ռոման» հաղթեց 4-1 հաշվով։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 35-ի ու ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում