The Guardian-ը Մեսսիին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

The Guardian-ը Մեսսիին ճանաչել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հրապարակել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը:

Բրիտանացիները տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին, ով այս տարի արժանացավ իր 6-րդ «Ոսկե գնդակին»:

Երկրորդ տեղում հայտնվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, իսկ եռյակը եզրափակում է վերջինիս թիմակից Սադյո Մանեն:

Ինչ վերաբերում է Կրիշտիանո Ռոնալդուին, նա միայն 4-րդն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում