Ուրարտուի պաշտոնական հայտարարությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

Ուրարտուի պաշտոնական հայտարարությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է, որ ՀՖՖ նախագահական ընտրություններում աջակցելու է նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին», – հաղորդվում է «Ուրարտուի» պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում են՝ Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում