Ադամյան. Ինձ համար սա խելագարություն է

Ադամյան. Ինձ համար սա խելագարություն է

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport: «Հոֆենհայմ» – «Բորուսիա» Դ. (2:1) հանդիպման հերոս Սարգիս Ադամյանը խոսել է փայլուն հաղթանակի մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել է խաղի իսկական հերոսը՝ խփելով գոլ և կատարելով գոլային փոխանցում:

«Ես միշտ սիրում եմ գոլեր խփել. ուրախ եմ, որ այսօր արեցի դա:

«Բորուսիան» սուպեր ֆուտբոլիստներով հիանալի թիմ է: Առաջին խաղակեսում նրանք գերազանցեցին, բայց երկրորդում մենք հասկացանք, որ ինչ-որ բան հնարավոր է անել: Ամբողջ ուժերը ծախսեցինք ու արդյունք ստացանք:

Սա խելագարություն է ինձ համար: Երեք տարի առաջ ես խաղում էի Ռեգիոնալ լիգայում. ֆանտաստիկա է այստեղ լինելը»,- ըստ Արմսպորտի հայ ֆուտբոլիստն ասել է «Հոֆենհայմի» պաշտոնական կայքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում