Խոսակցություններ են եղել, որ Հենրիխին չհրավիրեն հավաքական. Մարինա Թաշչյան

Խոսակցություններ են եղել, որ Հենրիխին չհրավիրեն հավաքական. Մարինա Թաշչյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, թե անհրաժեշտ է ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, զանգահարել է ֆուտբոլի ֆեդերացիա և պահանջել, որ արձագանքեն այդ հարցազրույցին։

«Միայն իմ զանգից հետո իրենք արձագանքեցին։ Բայց ես կարծում եմ, եթե ֆուտբոլի ֆեդերացիան իրոք ֆուտբոլային ֆեդերացիա է, այդ մարդուն պետք է ընդհանրապես խայտառակ անեն», – ասաց Մարինա Թաշչյանը։

Նա նշեց՝ տեղին չէր համարում Արթուր Վանեցյանի հրաժարականը ՀՖՖ նախագահի պաշտոնից։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր հայտարարությունները ֆեդերացիան կարող է Հենրիխ Մխիթարյանի դեմ օգտագործի, Մարինա Թաշչյանն արձագանքեց.

«Թող օգտագործի։ Դա միայն իրենց վնաս կտա, արդեն օգտագործել են։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում