Հայ ծանրորդները մեկնարկում են վարկանիշային մրցաշարում
23/12/2019 18:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթեւ Հակոբյանը (87 կգ):
Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում