Ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

Ֆուտբոլի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թիմերը կմրցեն 2020 թ. մարտի 30-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում