Ռոնալդուն իրեն համարում է Ա Սերիայի ուժեղագույն ֆուտբոլիստ

Ռոնալդուն իրեն համարում է Ա Սերիայի ուժեղագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն համարում է Ա Սերիայի ուժեղագույն խաղացող:

«Իտալիայի ուժեղագույն խաղացո՞ղը: Գիտե՞ք, որ ես նվաճեցի լիգայի լավագույն խաղացողի մրցանակը:

Ես չգիտեմ, թե ովքեր են լինելու հաջորդ տարի: Հաճելի է, որ նրանք ընտրեցին ինձ, բայց պետք է ասեմ, որ շատ լավ ֆուտբոլիստներ ևս կան: Ինձ համար դա մեծ պատիվ է, հուսով եմ, որ հաջորդ տարի կարող եմ կրկին հաղթել»,- մեջբերում է Ռոնալդուին calciomercato-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում