Չելսին սեփական հարկի տակ պարտվեց աղյուսակի ստորոտում գտնվող Սաութհեմփթոնին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չելսին սեփական հարկի տակ պարտվեց աղյուսակի ստորոտում գտնվող Սաութհեմփթոնին, այլ արդյունքներ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ArmSport.am: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Չելսի»-«Սաութհեմփթոն» հանդիպումը: Ազնվականները սեփական երկրպագուների ներկայությամբ 0-2 հաշվով պարտվեցին:

Խաղի հաշիվը բացվեց 31-րդ րոպեին, աչքի ընկավ Օբաֆեմին: 73-րդ րոպեին Ռեդմոնդը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: «Չելսին» ոչինչ չկարողացավ առաջարկել հյուրերին ու առաջնությունում կրեց 7-րդ պարտությունը: «Սաութհեմփթոնը » վաստակելով 3 միավոր բարձրացավ 14-րդ հորիզոնական: Ազնվականները մնացին 4-րդ հորիզոնականում:

Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ասթոն Վիլա»-«Նորվիչ»՝ 1:0

«Բոուրնմուտ»-«Արսենալ»՝1:1

«Կրիսթալ Փելես»-«Վեստ Հեմ»՝ 2:1

«Էվերթոն»-«Բարնլի»՝ 1:0

«Շեֆիլդ Յուն.»-«Ուուտֆորդ»՝ 1:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում