Իբրահիմովիչը շուտով նոր ակումբ կունենա

Իբրահիմովիչը շուտով նոր ակումբ կունենա

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Լոս Անջելես Գելեքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շուտով նոր ակումբ կունենա։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն,փոխանցում է armsport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Իբրահիմովիչը պայմանագիր է համաձայնեցրել «Միլանի» հետ ու շատ շուտով վերադառնալու է «ռոսոներիների» շարքեր:

Շվեդ հարձակվողի անունը վերջին շրջանում կապվում էր եվրոպական մի շարք ակումբների տեղափոխության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում