Ռեալը անգլիական ակումբին հայտնել է Խամեսի հրաժարագինը

Ռեալը անգլիական ակումբին հայտնել է Խամեսի հրաժարագինը

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Էվերթոնի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջանակում է։

El Desmarque-ն հայտնում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունը կողմնորոշվել է այս հարցում․ 28-ամյա կոլումբացու ծառայություններից պատրաստ են հրաժարվել 42 միլիոն եվրոյի դիմաց։

«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ավելի վաղ հայտնել էր Ռոդրիգեսի նկատմամբ ֆուտբոլային համակրանքի մասին։

Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը 7 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում