Յուվենտուսը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

Յուվենտուսը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, 01 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Corriere dello Sport-ի հաղորդմամբ, Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մինչև 2023 թ․ նոր պայմանագիր առաջարկել։

Նշվում է, որ պորտուգալացին նոր պայմանագիր կնքելու հարցը քննարկել է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ ու հետաքրքրված է այդ առաջարկով։ Նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացում չի սպասվում։

Թուրինյան ակումբում հավատացած են, որ Ռոնալդուն կարևոր դեր է խաղում և՛ խաղադաշտում, և՛ հանդերձարանում։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 2018-ի ամռանն էր միացել «ծեր սինյորային» ու անցկացրած 64 խաղում դարձել է 40 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում