«Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը

«Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը։ Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։

Փորձառու մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում», Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում