Կնախընտրեմ գոլֆ խաղալ, քան կգլխավորեմ ՄՅՈւ-ն կամ Ռեալը. Գվարդիոլա

Կնախընտրեմ գոլֆ խաղալ, քան կգլխավորեմ ՄՅՈւ-ն կամ Ռեալը. Գվարդիոլա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շեշտեց, որ նա երբեք չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Ռեալում»:

«Սիթիից» հետո չեմ մարզելու «Յունայթեդը»: Նմանապես, ես երբեք չէի գլխավորելու «Ռեալը»: Միանշանակ ոչ:

Արդյո՞ք ես կփոխեի իմ կարծիքը, եթե այդ ակումբներում աշխատելը միակ տարբերակը լիները: Եթե ես այլ առաջարկներ չունենամ, ես կնախընտրեմ թռչել Մալդիվներ: Կամ մեկ այլ վայր, քանի որ Մալդիվներում գոլֆի դաշտեր չկան»,– մեջբերում է կատալոնացի մարզչին Goal-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում