Դաբբուրը` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստ. պաշտոնական

Դաբբուրը` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստ. պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Սևիլիայի» հարձակավող Մունաս Դաբբուրը տեղափոխվել է «Հոֆենհայմ»: Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 12 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով գերմանական ակումբի մամուլի ծառայությանը:

Դաբբուրը «Սևիլիա» էր տեղափոխվել անցյալ ամռանը «Զալցբուրգից»` 17 միլիոն եվրոյի դիմաց, բայց չէր կարողացել ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում:

Այս մրցաշրջանում Մունասը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ առանձնանալով երեք գոլով և երկու գոլային փոխանցումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում