Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի հունվարի 12-ին կայանալիք «Յուվենտուսի» հետ խաղը: calciomercato.com կայքի հաղորդմամբ, պատճառը նոր վնասվածքն է:

Նշվում է, որ կիրակի «Տորինոյի» հետ խաղի ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստը բախվել է մրցակցի ֆուտբոլիստին և ձախ ազդրի հատվածում ցավեր է զգացել: Հենրիխ Մխիթարյանն այսօր և վախը բուժզննում կանցնի, որից հետ պարզ կլինի վնասվածքի ծանրությունը, բայց այս պահին նրա մասնակցությունը «Յուվենտուսի» հետ խաղին կասկածի տակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում