Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարող դուրս գալ մարզադաշտ: Այս մասին գրում է soccernews.ru կայքը՝ հղում անելով Corriere dello Sport-ին:

Հունվարի 5-ին «Տորինոյի» հետ խաղի ժամանակ 30-ամյա ֆուտբոլիստը բախվել էր մրցակցի ֆուտբոլիստին և ձախ ազդրի հատվածում ցավեր զգացել: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք: Վերականգնման ժամկետը պարզ կդառնա լրացուցիչ բժշկական հետազոտությունից հետո:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվելու է 2021 թվականի ամռանը։ Հայ կիսապաշտպանի շուկայական տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում