«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Յանգի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: «Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր է առաջարկել պաշտպան Էշլի Յանգին:

Ըստ «Sky Sports»-ի՝ անգլիացիները մտադիր չեն բաժանվել 34-ամյա անգլիացու հետ և ցանկանում են երկարաձգել պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ:

Ընթացիկ պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Յանգն անցկացրել է 12 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում