«Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին»

«Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչը «Աթլետիկոն» պատմական հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ (3:2):

Հնադիպման ավարտից 10 րոպե առաջ մադրիդյան ակումբը պարտվում էր 1:2 հաշվով, երբ 81-րդ րոպեին Ալվարո Մորատան հավասարեցրել է հաշիվը: Անխել Կորրեան նույն իսպանացու փոխանցման շնորհիվ 86-րդ րոպեին խփել է հաղթական գոլը:

«Աթլետիկո» 67 տարվա ընթացքում առաջին անգամ է հաղթում կատալոնացիներին, երբ խաղի ավարտին մնում է ընդամենը 10 րոպե: 1953 թվականի հունիսի 14-ին ակումբն Իսպանիայի գավաթի խաղարկության ժամանակ հաղթել էր «Բարսելոնային»՝ գոլեր խփելով 88-րդ և 90-րդ րոպեներին:

«Բարսելոնան» նման իրավիճակում պարտվել է 21 տարուց ի վեր առաջին անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում