Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է

Լոռիի և վրացի կիսապաշտպանի միջև պայմանագիրը խզվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Լոռի ՖԱ»-ն և վրացի կիսապաշտպան Լևան Մատչարաշվիլին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Մատչարաշվիլին «Լոռի» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին։ Ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնել Լևանին կատարած աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում