Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան

Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին դադարեցնում է ֆուտբոլային կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։

«Բրազիլիայում անհատական մարզման ընթացքում ստացված վնասվածքի պատճառով Մարկոսը Հայաստանում անցավ լրացուցիչ բուժզննում: Պարզվեց, որ ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, որից վերջինս հրաժարվել է և որոշել դադարեցնել կարիերան», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում