Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ

Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը. ՀԱՕԿ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 13–ից Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում նոր մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը սկսեցին Հայաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Մարզիչները շեշտը կդնեն տղաների ֆիզպատրաստականության որակները բարելավելու վրա: Ծանրորդները մեծ տեղ կհատկացնեն տեխնիկատակտիկական հատկանիշների բարելավմանը, նպատակով, որ հաջողության հասնեն մայրաքաղաքում փետրվարի 9-15 -ը անցկացվելիք համապետական առաջնությանը: Այդ մրցաշարում զուգահեռաբար հանդես կգան նաև ծանրորդուհիները, ովքեր մինչ այդ նախապատրաստական առաջին հավաքը և մարզումները կանցկացնեն Օլիմպավանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում