Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Վալվերդեն հեռացված է․ Կիկե Սետյենը՝ Բարսելոնայի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման մասին։

55-ամյա իսպանացի մասնագետը գլխավորում էր «Բարսելոնան» 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ «կապտանռնագույնները» 4 տիտղոս են նվաճել։ 2018 և 2019 թվականներին «Բարսելոնան» Լա լիգայի չեմպիոն է դարձել։ Մեկ անգամ էլ հաղթել է Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։

Կատալոնական ակումբը հայտարարել է նաև նոր գլխավոր մարզչի անունը։ Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնան» 2,5 տարվա պայմանագիր է կնքել Կիկե Սետյենի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում