Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին

Մեսսին խոսել է Ռոնալդուի հետ մրցակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իր համար առանձնահատուկ էր մրցակցությունը Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում տալով Goal-ին։

«Դա հատուկ մրցակցություն էր, որ իմ հուշերում ընդմիշտ կմնա: Երկար ժամանակ որոշակի մակարդակի պահպանումը հեշտ չէ», – ասել է Մեսսին։

Արգենտինացին հավելել է, որ երկար ժամանակ նա և Ռոնալդուն հավասար դիրք էին զբաղեցնում:

Նա նշել է, որ իր համար այդ մրցակցությունը շատ հաճելի էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում