Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները

Դահուկավազքի բացարձակ չեմպիոնները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Armnoc.am: Աշոցքում անցկացվել է դահուկավազքի ՀՀ առաջնությունը: Մասնակցեցին 30 մարզիկներ: Դասական, ազատ ոճերում և արագավազքւմ հաղթեցին և ՀՀ բացարձակ չեմպիոնի պատվին արժանացան տանտերեր Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը:

Հավելենք, որ համապետական ստուգատեսն անցկացվում է երկու փուլով: Երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 7-9-ը:

ՀՀ առաջնությունը վարկանիշային է և այն ընդգրկված է դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի օրացույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում