Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի

Բարսելոնան ձեռք է բերել ալբանացի հարձակվողի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ալբանիացի հարձակվող Ռեյ Մանայը «Ալբասետեից» տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում են կատալոնական ակումբի մամուլի ծառայությունից:

Տրանսֆերի գումարը կազմել է 700 հազար եվրո, ևս 2 միլիոն եվրո կատալոնացիները կվճարեն բոնուսների տեսքով:

22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև 2023 թվականի ամառ: Առաջնային պայմանագրում փոխհատուցման գումարը կազմել է 50 միլիոն եվրո:

Մանայը կխաղա «Բարսայի» երկրորդ թիմի կազմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում