Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե

Լիվերպուլն իսկական մեքենա է․ Մբապե

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտնել է իր կարծիքը «Լիվերպուլի» ներկայիս մարզավիճակի վերաբերյալ:

«Այն, ինչ այժմ անում է «Լիվերպուլը», զարմանալի է: «Լիվերպուլը» իսկական մեքենա է, թիմը գտել է իր ռիթմը: Նրանք ոչ մի խաղում չեն պարտվել: Ձեզ թվում է, որ դա հեշտ է, բայց այդպես չէ: Տղաները կենտրոնացած են իրենց աշխատանքի վրա, ակումբը խաղում է յուրաքանչյուր երեք օրը մեկ անգամ: Նրանք հաղթում են, հաղթու՛մ, հաղթու՛մ:

Հիմա բոլորը հետևում են «Լիվերպուլին»: Սա շատ լավ թիմ է` գերազանց մարզչի գլխավորությամբ», – ասել է Մբապեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում