Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին

Ուրարտու 2-ն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Դիլիջանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Երևանի «Ուրարտու-2»-ն այսօր` հունվարի 21-ին, ընկերական խաղ է անցկացրել սեփական մարազաբազայում` մրցելով «Դիլիջանի» հետ: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 6:2 հաշվով հաղթանակով:

«Ուրարտուի-2»-ի կազմում դուբլ է ձևակերպել Գոռ Լուլուկյանը, մեկական գոլ իրենց ակտիվում գրանցել են Կարեն Մելքոնյանը, Ռուբեն Եսայանը ինչպես նաև մեկ փորձարկվող ֆուտբոլիստ, իսկ «Դիլիջանի» կազմում լեգիոներ Բոգդան Ռիբեցը դարձել է դուբլի հեղինակ:

Հիշեցնենք` «Դիլիջանից» վերջերս հեռացավ 10 ֆուտբոլիստ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում