Մանչեսթեր Յունայթեդը 35 միլիոն եվրո է առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստի համար

Մանչեսթեր Յունայթեդը 35 միլիոն եվրո է առաջարկել 16-ամյա ֆուտբոլիստի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Անգլիական «Բիրմինհեմի» 16- ամյա տաղանդ Ջուդ Բելինհեմը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է Sky Sports-ը:

Մանչեսթերյան ակումբը պատանի ֆուտբոլիստի համար պատրաստ է 30 միլիոն ֆունտ վճարել:

Նշվում է, որ Բելինհեմը գրավել է նաև անգլիական մի շարք այլ թոփ ակումբների ուշադրությունը:

Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում