Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին

Ալաշկերտը վարձակալել է Լոռիի հարձակվողին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: «Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեյին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում