Չմոռանալով Մեսսիին՝ պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուից․ Մբապե

Չմոռանալով Մեսսիին՝ պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուից․ Մբապե

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: ՊՍԺ-ի հարկձակվող Կիլիան Մբապեն հայտնել է, որ ոգեշնչվում է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայից.

«Ինձ առավելապես ոգեշնչում է Մեսսին, ով հաղթել է ամեն ինչ «Բարսելոնայի» կազմում: Սակայն ես արդեն չեմ կարող կարիերաս կառուցել նրա կարիերայի նման, քանի որ թեկուզ մեկ հանգամանք այդպես չէ՝ ես չեմ մնացել «Մոնակոյում»:

Չմոռանալով Մեսսիի մասին՝ ես պետք է ոգեշնչվեմ Ռոնալդուի կարիերայից»,– ֆրանսիացու խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում